Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Իշխան Սաղաթելյան. ՀՀ արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին

Իշխան Սաղաթելյան. ՀՀ արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին
11.11.2020 | 15:30

ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին: Ինքը պետք է հեռանա, իր հետ հնարավոր չէ՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Նիկոլ Փաշինյանը բարոյական, քաղաքական որևէ իրավունք չունի այս ժողովրդին ղեկավարելու»,-նշել է նա:


ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իրենց ասում են, թե իշխանության կռիվ են տալիս, մինչդեռ, ըստ Սաղաթելյանի, հաջորդ իշխանությունը ոչ թե վայելք է լինելու, այլ քրտնաջան աշխատանք, պատիժ:
«Մենք այսօր հազարներով վիրավորներ, հաշմանդամություն ունեցողներ, զոհվածներ ունենք, ընդ որում՝ մինչև այսօր թիվը չեն հրապարակվում, ունենք փախստականներ, խայտառակ վիճակում գտնվող տնտեսություն, կորոնավիրուսն էլ՝ բոնուս, կորցրած Արցախ: Այս իրավիճակում հաջորդ իշխանությունը շատ ծանր պայմաններում է աշխատելու»,-հայտարարել է նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը ժողովրդին վերջնականապես կտանի հյուծման, կմաշեցնի:


«Երկրի քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամ առաջ պետք է հեռանա, որ փորձենք ստեղծված իրավիճակից ելքեր գտնել»,-նշել է նա: Սաղաթելյանն ընդգծել է՝ չեն կարող համակերպվել հայտարարության պայմանների հետ. «Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը հաջորդ իշխանությանը ու հայ ազգին արդեն փաստի առաջ է դրել, բայց պետք է փորձենք գտնել լուծումներ»,-նշել է նա՝ ընդգծելով, թե պետք է ստեղծել ազգային պետություն և իշխանություն:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրան ինչ է հաջորդելու, Սաղաթելյանը պատասխանել է, թե հաջորդելու է ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն: «Նիկոլ Փաշինյանը չպետք է թողներ, որ մենք սա նախաձեռնեինք. նա պետք է ունենար արժանապատվություն, մի փոքր մտածեր մեր պետության և ժողովրդի համար, երկու ձեռքով չկառչեր այդ աթոռից, խելագարի պես կոչեր չաներ: Ինչ է նշանակում՝ վրեժ ենք լուծելու. գնացել թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր է կնքել, եկել, Երևանում հայերից վրե՞ժ է լուծում: Ու սա ժողովուրդը պետք է հանդուրժի՞: Թուրքի առաջ «կզել» է, եկել Երևանում հայերից վրեժ է լուծում, հետևաբար քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա իր պատասխանատվության չափը»,-ասել է նա: Սաղաթելյանն անդրադարձել է նաև արտախորհրդարանական ուժերի՝ վարչապետի հետ հանդիպումներին՝ նշելով, որ առաջին հանդիպումը լավ է անցել և հուսադրող է եղել, երկրորդի ժամանակ տեսել են, որ շարժ չկա, իսկ երրորդ հանդիպմանը, Սաղաթելյանի տեղեկացմամբ, Փաշինյանին ասել են, որ սխալ ճանապարհով ենք գնում: «Ես հանդիպմանն ասել եմ, որ ինքը երկիրը տանում է կապիտուլյացիայի, սա Հայաստանի ոչնչացման ճանապարհն է: Ասել է՝ եկեք՝ բառի հետևից չընկնենք, բայց սա է իրողությունը»,-ասել է Սաղաթելյանը:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ